Ի՞նչ են NFT հավաքածուները
Ներկայումս թվային աշխարհը մեծ պահանջարկ է վայելում՝ անընդհատ առաջ քաշելով նոր գաղափարներ։ Անկախ մեր աշխատանքի բնույթից՝ բոլորս պետք է հետևենք թվային թրենդներին ու նորություններին։ Ամենահայտնի նորույթներից են NFT հավաքածուները, որոնք մուտք են գործել արվեստի համաշխարհային շուկա՝ վաճառքի թվով գերազանցելով անգամ ավանդական գլուխգործոցներից մի քանիսին:
Չնայած նորություն լինելուն՝ NFT ոլորտն ունի հիանալի գաղափարների և ստեղծագործական արտահայտումների կայուն հոսք: Գրավիչ վիզուալների կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել․ այնուամենայնիվ քեզ անհրաժեշտ կլինեն որոշակի գիտելիքներ՝ դրանց իրական արժեքը գնահատելու համար:
NFT-ների, դրանց տեսակների, հայտնի հավաքածուների և այլ ուշագրավ փաստերի մասին․
Բովանդակություն
-
Ի՞նչ են NFT-ները
-
NFT կատեգորիաները
-
NFT հավաքածուների մասին
-
Հայտնի NFT հավաքածուներ
NFT-ների մասին հակիրճ տեղեկությունը քեզ կօգնի ավելի լավ պատկերացնել, թե ինչ են NFT հավաքածուները։
Անփոխարկելի թոքենները (NFT) բլոկչեյնի վրա նախագծված թվային ակտիվներ են: Յուրաքանչյուրն ունի նույնականացման կոդ, որն անհնար է կրկնօրինակել: NFT-ն աշխատում է կոնկրետ տվյալներով, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսակի ֆայլ է այն պարունակում, ով է այն ստեղծել, ում է պատկանում և այլն: Այս տվյալները հայտնի են որպես մետատվյալներ, որոնք գրանցվում են բլոկչեյնում, և որոնց վրա գտնվում է թոքենը: Դրանք պարունակում են սեփականության անփոփոխ ապացույց:
Non-Fungible տերմինը նշանակում է չկրկնվող, անփոխարկելի։ Դու կարող ես ունենալ թվային արվեստի գործերի բազմաթիվ պատճեններ, բայց այն թոքենը, որը տալիս է սեփականության ապացույցը, չի կարող կրկնօրինակվել:
Եթե քո առաջին քայլերն ես անում թվային աշխարհում, օգտակար կլինի ավելի խորքային ուսումնասիրել NFT-ները:
NFT Կատեգորիաներ
NFT հավելվածները (ինչպես անհատական, այնպես էլ հավաքածուի մեջ ներառված) առաջարկում են անսահման հնարավորություններ: Նույնիսկ եթե արվեստի գործերն առաջինն են հիշատակվում, կան այլընտրանքներ։
Բացառիկ արվեստի գործեր
Բացառիկ արվեստի գործերի NFT-ները թվային արվեստի յուրահատուկ ու չկրկնվող նմուշներ են, որոնք կարող են ունենալ միայն մեկ սեփականատեր։ Տվյալ թոքենն ունի միայն մեկ օրինակ բլոկչեյնում, քանի որ այն մայնավորվել է որպես անփոխարկելի թոքեն։ Այս փաստը, վստահաբար, մեծացնում է թվային արվեստի արժեքը շուկայում։
Գեներատիվ արվեստ
Գեներատիվ արվեստը ստեղծվում է ալգորիթմների և կոդերի միջոցով, որոնք գեներացնում են ինքնատիպ արվեստի գործերի տարատեսակներ։
Խաղային NFT-ներ
NFT-ները կարող են ինտեգրվել նաև վիդեո խաղերի մեջ՝ որպես ներխաղային ակտիվներ: Կերպարները, զենքերը, աքսեսուարները և այլ դետալներ կբարելավեն խաղի որակն ու կդիվերսիֆիկացնեն այն։
Անդամակցության NFT-ներ
NFT ոլորտն ակտիվորեն կիրառում է անդամակցության անցագրեր: Որպես NFT սեփականատեր՝ դու կարող ես օգտվել մի շարք միջոցառումների հատուկ բոնուսներից: Անդամակցության մասնակիցների համար նախատեսված բոնուսները կարող են տարբերվել, բայց դրանք վստահաբար ցանկալի առավելություն են։
Պրոֆիլի նկարի NFT-ներ
Պրոֆիլի նկարների NFT-ներն անփոխարկելի թոքեններ են․ դրանք կարելի է օգտագործել որպես պրոֆիլի նկար առցանց տիրույթում և առհասարակ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում:
Լուսանկարչական NFT-ներ
Տերմինն արդեն հուշում է, որ սրանք թվային լուսանկարներ են, որոնք մայնավորվել են որպես NFT: Լուսանկարչության ինտեգրումը NFT տիրույթում դեռևս զարգացման փուլում է: Դու՝ իբրև սեփականատեր, կարող ես ունենալ լուսանկարի եզակի պատճենը բլոկչեյնում:
NFT Հավաքածուներ
Չնայած NFT հավաքածուների արագ աճին՝ շատերը դեռ լավ չեն պատկերացնում, թե ինչ են դրանք: NFT հավաքածուները պարունակում են մի շարք սահմանափակ թվով NFT-ներ, որոնք ունեն նմանատիպ ոճ, կոնցեպտ կամ թեմատիկա, երբեմն էլ՝ արտիստներ:
Արտիստներն ու կոլեկցիոներները կարող են գնել և վաճառել NFT-ներ, նաև դրանցով առևտուր անել որոշակի հավաքածուի շրջանակներում կամ տարբեր հավաքածուների միջև՝ NFT տարբեր մարքեթփլեյսներում: Մարքեթփլեյսները սովորաբար գործիքներ են տրամադրում արտիստներին՝ ստեղծելու և վաճառելու համար իրենց սեփական NFT-ները, մինչդեռ դու՝ որպես կոլեկցիոներ,կարող ես նաև հայտնաբերել թոքեններ: Բացահայտի՛ր ftNFT Մարքեթփլեյսը ոլորտին ավելի լավ ծանոթանալու համար:
NFT հավաքածուները կարող են ընդգրկել տարբեր թվային ակտիվներ, ինչպիսիք են՝ տեսանյութերը, երաժշտությունը, նկարները և թվային արվեստի այլ տեսակներ: Քո NFT հավաքածուի յուրաքանչյուր ակտիվ ունի յուրահատուկ հատկանիշ, որը հնարավոր չէ կրկնօրինակել կամ նմանակել: NFT հայտնի հավաքածուներից են Bored Ape Yacht Club-ը, CryptoPunks-ը, Mutant Ape Yacht Club-ը և այլն:
Ինչո՞ւ են NFT-ները և NFT հավաքածուներն այդքան հայտնի
Հաշվի առնելով անհատական թոքենների և NFT հավաքածուների աճող պահանջարկը՝ որոշ տեսակներ այժմ գրանցում են անհավանական արդյունքներ։ Վերջին տարիների ընթացքում դրանք ցույց են տվել աճի դինամիկա՝ թեթևակի անկումներով:
NFT-ների ճանաչումը վայելող նախագծերից է CrytoKitties-ը։ Dapper Lab-ի կողմից ստեղծված, այս բլոկչեյնի վրա հիմնված խաղը խաղացողներին թույլ է տալիս գնել, թրեյդ անել և բուծել մի քանի հիասքանչ վիրտուալ կատուներ՝ օգտագործելով Ethereum:
Հետագայում ստեղծվել են բազմաթիվ նախագծեր՝ շուկան հայտնիության ալիքով պայթեցնելու և այն զարգացնելու նպատակով: Այժմ NFT-ները խորհրդանշում են թվային հավաքածուների նոր դարաշրջանը՝ հնարավորություններ ընձեռելով արտիստներին, երաժիշտներին և այլ ստեղծագործողների: Շուկան հնարավորություն է տալիս ստանալու աջակցություն և վաճառելու արտիստների ստեղծագործությունները։
NFT-ներն ունեն մեծ ներուժ՝ ընդլայնելու իրենց օգտակարությունը տարբեր ոլորտներում:
Ինչպե՞ս ստեղծել NFT Հավաքածու
NFT տիրույթն էլ ավելի հետաքրքրական է նրանով, որ առաջարկում է հասանելիություն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել NFT-ներ: Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել NFT և դառնալ NFT ստեղծարար կամ արտիստ ու թողարկել իր սեփական հավաքածուն: Ի տարբերություն ավանդական արվեստի, որտեղ անհրաժեշտ է ունենալ գեղարվեստական հմտություններ՝ NFT համայնքը շատ ավելի ճկուն է ստեղծագործողների համար:
Հետևյալ քայլերով NFT-ների հավաքածուներ ստեղծելու գործընթացը կլինի առավել արագ և արդյունավետ։
-
Ընտրի՛ր քեզ համապատասխան NFT մարքեթփլեյս
-
Ստեղծի՛ր թվային դրամապանակ
-
Ընտրի՛ր հավաքածուի նախընտրելի կոնցեպտը, ոճը և տեսակը
-
Ստեղծի՛ր քո NFT հավաքածուն (օգտագործի՛ր NFT-ի ստեղծման տարբեր գործիքներ)
-
Մինթավորի՛ր քո NFT հավաքածուն
-
NFT-ն մինթավորելուց հետո քո ակտիվները հանի՛ր վաճառքի
-
Ակտիվացրո՛ւ գովազդային հարթակները․ զարգացրո՛ւ քո NFT-ները մարքեթփլեյսում, համայնքում, սոցիալական մեդիայում և այլն։
Ներկայացնում ենք մի քանի քայլ՝ ինչպես ստեղծել NFT և ինչ ակնկալել դրանից։
Ի՞նչն է NFT հավաքածուն դարձնում յուրահատուկ
Որքան էլ որ հավաքածուներն արժեքավոր են արտիստների համար, դրանք կարող են ավելի քիչ արժեք ունենալ մարքեթփլեյսի մյուս կողմում գտնվողների համար: Թեպետ ոլորտն անկանխատեսելի է, կան մի շարք առանձնահատկություններ, որոնք NFT հավաքածուն դարձնում են յուրահատուկ։
Ահա թե ինչպես կարելի է հասկանալ NFT հավաքածուների իրական արժեքը։
Ուսումնասիրի՛ր հավաքածուի արտիստին։ Հավանական է, որ շատ հետևորդներ ունեցող ստեղծագործողներն ունենան գնաճ: Ուսումնասիրի՛ր նախագծի համայնքն ու սեփականատերերին: Որպես պոտենցիալ ներդրող՝ դու կարող ես շատ արժեքավոր ինֆորմացիա ստանալ ինքնատիպ սեփականատերերին հետազոտելիս: Օգնության համար դիմի՛ր Twitter-ին և Discord-ին:
Ամեն օր ստեղծվում է նոր հավաքածու ու ներկայացվում աշխարհին: NFT հանելուկը պարզելու համար ուսումնասիրի՛ր ամենից հայտնի հավաքածուներն ու հետևի՛ր նորություններին։
Հայտնի NFT Հավաքածուներ
Մինչդեռ կորոշես՝ ինչ հավաքածու ստեղծել, քեզ ենք ներկայացնում ամենահայտնի NFT հավաքածուներից մի քանիսը։
Bored Ape Yacht Club
Հարթակ: Ethereum
Նախագծող: Yuga Labs LLC
BAYC-ը մեծ դեր ունի NFT հավաքածուների հանրայնացման գործում։ Նույնիսկ եթե դու լրիվ սկսնակ ես այս ոլորտում, հավանաբար տեսած կլինես մարդակերպ կապիկներին՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ ոճով, հանդերձանքով ու աքսեսուարներով։ Հավաքածուում ներկայացված են 10,000 կապիկներ, որոնք ցուցադրում են մեզ արդեն ծանոթ կերպարներ։
Սա NFT-ի պատմության ամենահաջող նախագծերից է: Հավաքածուի ամենից թանկարժեք NFT-ն վաճառվել է 3,59 միլիոն դոլարով (769 ETH): Էմինեմը, Ջիմի Ֆելոնը, Սթիվեն Քարրին, Սնուփ Դոգը, KSI-ն, Լիլ Բեյբին և Փոստ Մալոնն այն աստղերն են, որոնք ունեն BAYC NFT-ներ:
Mutant Ape Yacht Club
Հաջորդ հավաքածուն Mutant Ape Yacht Club-ն է: Չնայած որ դա ստեղծվել է Bored Ape Yacht Club նախագծի ընդլայման արդյունքում, 20,000 մուտանտ կապիկների թեմատիկայով NFT-ներն ինքնին ճանաչելիություն են ձեռք բերել:
MAYC-ը, այսպես ասած, շնորհակալական նվեր է BAYC-ի կոլեկցիոներներին Mutat Serum-ը ձեռք բերելու համար։ Նույնիսկ մինչև MAYC-ի՝ աճուրդում հանրայնացումը, BAYC NFT-ի բոլոր սեփականատերերին փոխանցվել էր Mutant Serum, որը նրանց հնարավորություն էր տալիս օգտագործել իրենց NFT-ները մուտացիայի ենթարկելու կամ վաճառելու համար:
Դրանք ունեն իրենց առանձին NFT հավաքածուն, որը կարող է գործել նաև իբրև կատալիզատոր կապիկների մուտացիայի համար:
CryptoPunks
CryptoPunks-ն առաջին և կարևորագույն NFT հավաքածուներից է Ethereum բլոկչեյնում։ Հավաքածուն ներաառում է 10,000 արվեստի գործեր (NFT-ներ 24x24 պիքսելային նկարների տեսքով)։ Նմուշներում հիմնականում պատկերված են մարդիկ, բայց կան նաև այլմոլորակայիններ, զոմբիներ ու կապիկներ․ վերջիններն ավելի թանկ են, քան մարդկանց պատկերները: CryptoPunk-ի ամեն մի նմուշ կարող է ունենալ նաև զրոյից մինչև յոթ հատկանիշ՝ գլանակներ, ականջօղեր, գլխարկներ և այլն: Հնարավոր է, որ այդ հատկություններն ազդեն NFT-ների արժեքի և դեֆիցիտի վրա:
Cool Cats
Մյուս հետաքրքրաշարժ ու գրավիչ հավաքածուն Cool Cats-ն է։ Այն պարունակում է 9,999 պատահականորեն ստեղծված NFT, որոնք ունեն եզակի հատկություններ, ինչպես՝ CryptoPunks-ը: Կախված հայտնիությունից, անունից և հատկություններից՝ NFT-ների արժեքը կարող է տարբերվել: Բացի այդ՝ Cool Cat-ի սեփականատերերը հնարավորություն ունեն օգտվելու և մասնակցելու հատուկ միջոցառումների:
NFT աշխարհի հետ համընթաց քայլելու կարևոր նախապայմաններից է ոլորտի նորություններին ու թրենդներին հետևելը, ինչը կօգնի նաև միշտ առաջինն իմանալ ուշագրավ NFT հավաքածուների ստեղծման մասին։
NFT-ները դեռևս ձևավորվող և զարգացող ակտիվներ են: Վերոնշյալ նյութում ներկայացված տեղեկությունը պետք չէ ընկալել որպես ներդրումային կամ ֆինանսական խորհուրդ: Կատարի՛ր խորքային հետազոտություն NFT-ների հետ առնչվող որևէ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց առաջ: