ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`

 

«Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի

 

2023թ․-ի  -ի թիվ    որոշմամբ

 

 

 

 

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ/ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

FtNFT.am առցանց հարթակից օգտվելու վերաբերյալ

 

                                                            

«ԻՄԵՋԻՆ ՀԱԲ ԲԱՅ ՍՈՖԹ» ՍՊԸ

 

Ուժի մեջ է մտնում 2023թ-ի   -ին

 

 

ՆՊԱՏԱԿԸ

«ftNFT.am-ի՝ առցանց NFT հարթակի, օգտագործման պայմանների և ընդհանուր կանոնների (այսուհետ` Կանոններ) նպատակն է ապահովել «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) առցանց NFT հարթակի  միջոցով ծառայությունների պատշաճ մատուցումը և հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի ապահովումը, ինչպես նաև հեղափոխել թվային և ֆիզիկական արվեստի հայկական շուկան՝ NFT-ները հայկական դրամով հասանելի դարձնելով: Մենք տրամադրում ենք նորարարական հարթակ, որտեղ յուրաքանչյուր անձ կարող է դրամայնացնել իր ֆիզիկական կամ թվային աշխատանքները:  

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Կանոնների պահանջները տարածվում են ftNFT.am առցանց NFT հարթակից օգտվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա։

 

ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

«Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ կանոնադրություն

Այլ ներքին իրավական ակտեր

 

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բլոկչեյն - բոլորին հասանելի «համակարգիչների» ցանց, որը չի կառավարվում որևէ իրավաբանական անձի կողմից ու պարունակում է անփոփոխ տվյալներ այդ ցանցի վրա տեղի ունեցող գործարքների վերաբերյալ:

«Ethereum» - բլոկեչն, որի հիմքով ստեղծված NFT-ները հնարավոր է տեղափոխել հարթակից դուրս և հնարավոր է վաճառել այլ հարթակներում։

«Bahamut» - բլոկեչն, որի հիմքով ստեղծված NFT-ները հնարավոր չէ տեղափոխել հարթակից դուրս և հնարավոր չէ վաճառել այլ հարթակներում։

NFT (non-fungible token) - տեղեկություններով լի «կոնտեյներ», որը գոյություն ունի բլոկչեյնի վրա: Տեղեկությունների ցանկում են՝ ստեղծողի տվյալները, NFT-ի անունը, նկարագրությունը, դրան կցված ֆայլի հղումը և այլն:

NFT հարթակ - հարթակ, որի վրա հնարավոր է գնել/վաճառել/ստեղծել NFT-ներ:

Տեխնիկական սպասարկման ծառայություններ - NFT ստեղծելու գործընթացի տեխնիկական և ծրագրայի սպասարկում:

NFT տեխնիկական սպասարկում - NFT հարթակի միջոցով NFT ստեղծելու համար անհրաժեշտ է՝ վերբեռնել ֆայլ, գրել NFT-ի անունը, նկարագրությունը, մի շարք այլ տվյալներ ու սեղմել ստեղծելու կոճակը: Հարթակը ֆայլը պահում է համակարգչային տիրույթի վրա ու դրա հղումը ու NFT-ի հետ կապված մյուս տեղեկությունները «փաթեթավորում է NFT կոնտեյների մեջ» և «տեղադրում այն ընտրված բլոկչեյնիվրա»: NFT-ն «բլոկչեյնի վրա տեղադրելու» և ստեղծելու համար անհրաժեշտ է վճարել «ընտրված բլոկչեյնի»  տեխնիկական սպասարկման համար սահմանված համապատասխան վճարը:

NFT Media (մեդիա) - թվային ֆայլ, որը կցված է լինում NFT-ին:

Կատարող - Ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ծառայություն մատուցող կողմ,

Պատվիրատու - Ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ծառայությունը մատուցած կողմ,

Գնորդ - համապատասխան վճարի հիման վրա NFT ձեռք բերող կողմ,

Վաճառող - համապատասխան վճարի դիմաց NFT վաճառող կողմ,

 

1.  Պայմանագրային իրավահարաբերություններ․

1.1. Ընկերության առաջարկած Հարթակից և Ծառայություններից օգտվելով Պատվիրատուի և Ընկերության միջև առաջանում են պայմանագրային հարաբերություններ:

1.2. Հարթակից և Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ftnft.am հարթակում, որի դեպքում Պատվիրատուն պարտավոր է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

1.3. Գրանցումից հետո Պատվիրատուին տրամադրվում է անձնական էջ՝ Պատվիրատուի կողմից գաղտնաբառի ընտրությամբ:

1.4. Հարթակից և Ծառայությունից օգտվելու համար պետք է Պատվիրատուն օժտված լինի իրավունակությամբ՝ տվյալ գործարքների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Գրանցվելով Պատվիրատուն հավաստում է, որ իր կողմից ներկայացված տվյալները, տեղեկությունները ճիշտ են, իրավունակ է գործարք կնքելու համար, ունի Ընկերության հետ Պայմանագիր կնքելու և պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու ազատ կամք: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ ճշտելու Պատվիրատուի տրամադրած տեղեկատվության իսկությունը և առանց որևէ պատճառաբանության հրաժարվելու Ձեզ ծառայություններ մատուցելուց:

1.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից սխալ և/կամ կեղծ տվյալների ներկայացման համար:

1.7. Ընկերության և Պատվիրատուի միջև Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած  ժամանակ լուծել Պայմանագիրը:

1.8. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու պայմանագիրը՝ արգելափակելով Պատվիրատուի հասանելիությունը իր էջին և Ծառայությունը, եթե Պատվիրատուն (ա) խախտում է սույն պայմաններով սահմանված որևէ դրույթ կամ (բ) Ընկերության կարծիքով Հարթակը և Ծառայությունն օգտագործում է ոչ նպատակային կամ (գ) ներկայացրել է սխալ և/կամ կեղծ տվյալներ, տեղեկություններ: Այս դեպքում Ընկերությունը չի կրում Պայմանագիրը լուծելու համար Ձեզ նախօրոք տեղեկացնելու որևէ պարտականություն: Պայմանագիրը լուծելուց հետո Ընկերությունն այդ մասին Ձեզ կտեղեկացնի էլեկտրոնային ծանուցմամբ:

1.9. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում հարթակի միջոցով կնքված գործարքների մասով, որևէ կերպ չի միջամտում հարթակից օգտվող անձանց միջև ծագած իրավահարաբերություններին և պարտավորությունների կատարմանը:

1.10. Ընկերության և հարթակից օգտվող անձանց միջև ծագում են Ծառայությունների մատուցման իրավահարաբերություններ, ընդ որում Ընկերությունը, ծագած իրավահարաբերությունների շրջանակներում մատուցում է տեխնիկական բնույթի, տվյալների մշակման և հրապարակման ծառայություններ:

1.11. Մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են սույն պայմանների/ընդհանուր կանոնների անբաժանելի մասը կազմող հավելվածներով:

1.12. Յուրաքանչյուր դեպքում մատուցող ծառայության համար ամեն անձի հետ առանձին պայամանգիր չի կնքվում:

1.13. Պայմանագիրը համարվում է կնքված գրանցվելու պահին Ընդհանուր կաններին/ պայմաններին համաձայնություն տալուց հետո, համարվում է մատուցված հաճախորդին ծանուցելու պահից, կամ հավելվածներով սահմանված կարգով:

 

2. Օգտագործման պայմաններ/ընդհանուր կանոններ

2.1.  ftNFT.am-ը առցանց NFT հարթակ է, որը շահագործվում և պատկանում է «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն):

2.2. Սույն Օգտագործման պայմանները/Ընդհանուր կանոնները (այսուհետ՝ Կանոններ) կարգավորում են Ընկերության և ftNFT.am հարթակում (այսուհետ՝ Հարթակ) կամ Ընկերությանը պատկանող այլ դոմեյններով կամ URL-ներով, կամ բջջային հավելվածների միջոցով մատուցված NFT ծառայություններին (այսուհետ՝ Ծառայություններ) վերաբերվող  իրավահարաբերությունները ամբողջությամբ:

2.3. Մինչ Հարթակում գրանցվելը կամ Ծառայություններից օգտվելը անհրաժեշտ է ծանոթանալ սույն Կանոններին և Հարթակին, ինչպես նաև Ծառայություններին հասանելիության մանրամասներին: Մուտք գործելով և որևէ կերպ օգտագործելով Հարթակը, ինչպես նաև օգտվելով Ծառայություններից, Դուք համաձայնում եք սույն Կանոններին, հավաստում եք, որ կարդացել, մանրամասն ծանոթացել և ընդունել եք սույն Կանոնները: Ընկերությանը իրավունք է վերապահվում ցանկացած պահի փոփոխել, վերանայել և լրացնել սույն Կանոնները սեփական հայեցողությամբ: Յուրաքանչյուր նման փոփոխություն, վերանայում կամ լրացում ուժի մեջ է մտնում սույն Կանոններում ամրագրված ամսաթվից և գործում է մինչև հաջորդ փոփոխությունը: Մուտք գործելով հարթակ կամ Ծառայություններից որևէ կերպ օգտվելով՝ Դուք հավաստում եք, որ ընդունում եք և համաձայն եք, որ Հարթակը, Ծառայությունները, վերջինների հասանելիությունը և ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ենթակա են փոփոխության, վերանայման և լրացման ցանկացած պահի առանց որևէ նախնական ծանուցման, իսկ հարթակում փոփոխությունների տեղադրման պահից Դուք համարվում եք պատշաճ ծանուցված:

ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԳՏՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՊԱ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՐԹԱԿԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ: ՀԱՐԹԱԿԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ Է ՈՐՊԵՍ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ:

 

3. Հարթակի նկարագիրը և հասանելիությունը

3.1.  Հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին ընտրել, ստեղծել, վաճառել, գնել, առաջարկել, հավաքել, ցուցադրել NFT-ները և կատարել այլ գործարքներ: Ընկերությունը իր կողմից ստեղծված հարթակի միջոցով ծառայություն մատուցող է, որը հնարավորություն է ստեղծում NFT-ներ ստեղծելու, ինչպես նաև հարթակի կողմից առաջարկվող այլ ծառայություններից օգտվելու համար: Այնուամենայնիվ, Ընկերությունը չի հանդիսանում Հարթակում գնորդի և վաճառողի միջև կնքվող պայմանագրի կամ իրավահարաբերությունների կողմ, բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերությունը անմիջականորեն հանդիսանում է Գնորդի կամ Վաճառողի հետ կնքված պայմանագրի կողմ: Ընկերությունը իրավունք ունի ստանալ իր կողմից մատուցված ծառայությունների արժեքը օրենքով չարգելված բոլոր եղանակներով: Ծառայությունների մատուցման արժեքը նախորոք կամ գործարք կնքելու պահին   հասանելի է Հարթակում: Ընկերությունն իրավունք ունի, (այնքանով որքանով վեճը խախտում է Ընկերության իրավունքները և ստեղծում լրացուցիչ պարտավորություններ) սակայն չի կրում որևէ պարտավորություն, միջամտել և/կամ մասնակցել օգտատերերի կողմից Հարթակում կատարված գործարքների արդյունքում ծագած վեճերին:

3.2. Հարթակին հասանելիություն ձեռք բերելու նպատակով բավարար է մուտք գործել www.ftnft.am կայք: Միևնույն ժամանակ, Հարթակում հասանելի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել անձնական հաշիվ: Անձնական հաշիվը ստեղծելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման էջում պահանջվող ամբողջական տեղեկատվությունը, որը կարող է ներառել, բայց սահմանափակված չէ հետևյալ տվյալներով՝ անուն, ազգանուն, էլ-փոստի հասցե, գաղտնաբառ, և այլն: Անձնական հաշիվ ստեղծելիս Հարթակը հնարավորություն է տալիս ընտրելու անձնական հաշվի բնույթը, այն է՝ Հավաքող (Collector), Ստեղծող (Creator) և Ընկերություն (Company): Հարթակում ամբողջական գրանցվելու նպատակով անհրաժեշտ է լրացնել նաև անձնական այլ տվյալներ պարունակող տեղեկատվություն, ներառյալ, բայց չսահմանափակվելով անձնագրային տվյալներով, ինչպես նաև օգտագործողի բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններով: Ուստի և ծանոթանալով սույն պայմաններին Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնություն ն առ այն, որ Ընկերությունը Ձեզ մատուցվող ծառայությունների պատշաճ մատուցման նպատակով իրականացնի անձնական և բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության հավաքագրում՝ դրանք բացառապես Ձեզ մատուցվող ծառայությունների շրջանակներում օգտագործելու համար: Միևնույն ժամանակ Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը ու չեք առարկում, որ Ընկերությունը Հարթակին սպասարկող բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին կամ այլ ֆինանսական հաստատություններին  տրամադրի Ձեր վերաբերյալ, ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

3.3. Ըստ անձնական հաշվի բնույթի Հարթակը կարող է պահանջել ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ, որը կարող է ներառել անձնական տվյալներ, Ընկերության անձնական հաշվի համար կոնտակտային անձի անուն, ազգանուն, էլ-փոստի հասցե, հեռախոսահամար, գրանցման նպատակը:

3.4. Հարթակում գործարքներ կատարելու և Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգ: Պատշաճ ուսումնասիրությունն ֆիզիկական անձանց դեպքում իրականացվում է SumSub-ի միջոցով: Վերջինը իրավունք ունի պահանջելու ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, անցկացնել անձը հաստատող փաստաթղթի հետ համապատասխանության թեստեր և իրականացնել այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են օրենսդրական համապատասխանության և հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար: Սույն Պայմաններին համաձայնելով՝ Դուք տեղեկացվում եք, որ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում հավաքված անձնական տեղեկատվությունը հավաքվում և պահպանվում է համաձայն SumSub-ի օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը: https://sumsub.com/terms-and-conditions/:

3.5. Սույն Պայմանանների շրջանակներում Հարթակում NFT ստեղծելիս, ներբեռնելիս կամ առաջարկելիս դուք հավաստիացնում և երաշխավորում եք, որ NFT-ների նկատմամբ բոլոր իրավունքները, այդ թվում հեղինակային, սեփականության և այլն, պատկանում են Ձեզ կամ Դուք պատշաճ լիազորված եք իրավատիրոջ կողմից NFT-ներով նման ծառայություններ և/կամ առաջարկություններ հրապարակելու: Ընկերությունը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից անօրինական, հակաիրավական կամ այլ անձանց իրավունքները խախտող ուղղակի կամ անուղղակի գործողությունների համար: Ընկերությունը պատասխանատու չէ Հարթակում Ձեր NFT-ների պահպանման կամ վերականգնման գործընթացի համար:

3.7. Եթե NFT-ն ստեղծվելուց հետո Ընկերությունը պարզի, կամ Ընկերությանը օրենքով թույլատրված և չարգելված միջոցներով հայտնի դառնա, որ NFT-ի ստեղծման համար հիմք հանդիսացած նյութերը պատկանում են այլ անձի, հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտներ, կամ հանրային պաշտպանության ենթակա են, ապա Ընկերությունը իրավունք ունի արգելել NFT-ի վաճառքը, հեռացնել NFT-ն վաճառքից, բլոկավորել հաճախորդին, ինչպես նաև իրականացնել օրենսդրությամբ հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերվող այլ գործառույթներ:

3.8. Հարթակում NFT գնելիս, Դուք ձեռք եք բերում բացառապես համապատասխան NFT: Նման գնման արդյունքում Ձեզ չեն փոխանցվում համապատասխան հավաքածուի այլ NFT-ների նկատմամբ որևէ իրավունքները, Ձեր կողմից ձեռք բերված NFT-ի հեղինակային կամ հարակից իրավունքները բացառությամբ իրավատիրոջ կողմից Ձեզ փոխանցված իրավունքներից: Ընկերությունը կարող է տրամադրել որոշակի տեղեկատվություն NFT-ի հեղինակի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նման տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես ուսուցողական նպատակներով: Հարթակում Ձեր կողմից ձեռք բերված NFT-ի իսկության և օրինականության հավաստիացումը բացառապես Ձեր պատասխանատվության շրջանակներում է: Ընկերությունը չի երաշխավորում Հարթակում հասանելի որևէ NFT-ի իսկությունը և օրինականությունը և չափանիշներին չհամապատասխանող պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կրած վնասների և/կամ կորուստների համար: Անկախ վաճառքի իրականացման կամ հաշվանցման համար նախատեսված որևէ ընթացակարգից և պայմաններից, Ընկերությունը պարտավորված չէ միջամտել և/կամ լուծել Ձեր և վաճառողի միջև առաջացած վեճերին:

 

4. Թույլտվություններ

4.1.  Հարթակում և Ծառայություններից օգտվելիս Դուք կարող եք տեղադրել, ներբեռնել կամ հրապարակել տեղեկատվություն, որը հասանելի կլինի մյուս օգտատերերին: Ձեր կողմից հրապարակած, ներբերռնած և տեղադրված տեղեկատվության նկատմամբ Ձեր բոլոր իրավունքները, բացառությամբ այն իրավունքների որոնց մասին նշված է սույն Պայմաններում, պահպանվում են և չեն փոխանցվում Ընկերությանը: Հարթակը գործարկելու նպատակով Ընկերությանն են փոխանցվում Ձեր հրապարակած, ներբեռնած կամ տեղադրված տեղեկատվության նկատմամբ որոշ իրավունքներ: Այսպես, ընդունելով սույն Պայմանները և Հարթակի շարունակական օգտագործմամբ Դուք թույլատրում եք Ընկերությանը մուտք գործել, օգտագործել, պահպանել, պատճենել, վերարտադրել, ցուցադրել, փոխանցել, ցուցադրել, հրապարակել, տարածել, փոփոխել Ձեր կողմից հրապարակված, ներբեռնած կամ տեղադրված տեղեկատվությունը ցանկացած տեղեկատվության տարածման միջոցներով՝ Հարթակի գործարկման և Ծառայությունների մատուցման նպատակով: Դուք համաձայնում եք, որ սույն Պայմաններով Դուք թույլատրում եք Ընկերությանը մատուցել, գովազդել և բարելավել Հարթակը և Ծառայությունները և Ձեր կողմից հրապարակված, ներբեռնած և տեղադրած տեղեկատվությունը հասանելի դարձնել այլ կազմակերպություններին, ընկերություններին կամ անձանց, ովքեր զբաղվում են տեղեկատվության տարածման միջոցներում Ձեր կողմից հրապարակված, ներբեռնած և տեղադրված տեղեկատվության բաշխմամբ, գովազդմամբ և հրապարակմամբ: Դուք համաձայնում եք, որ սույն գլխով սահմանված թույլտվությունը զերծ են ռոյալթիներից, ենթակա են փոխանցման և ենթալիցենզավորման, տարածվում են բոլոր երկրներում և անհետկանչելի են Ձեր կողմից Հարթակը օգտագործելու կամ Ծառայություններից օգտվելու ողջ ընթացքում: Սույն թույլտվության շրջանակներում Ընկերությունն իրավունք ունի հասանելի դարձնել և փոխանցել իրեն փոխանցված իրավունքները երրորդ անձանց, ում հետ Ընկերությունն ունի պայմանագրաիրավական հարաբերություններ՝ Հարթակի բնականոն գործունեության ապահովման, Հարթակի շահագործման ապահովման շրջանակներում, ինչպես նաև այն դեպքում, երբ Ձեր կողմից հրապարակված, ներբեռնած և տեղադրված տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց բխում է օրենսդրական պահանջին և իրավական պարտավորություններից:

4.2.  Տեղադրելով կամ ներկայացնելով Ձեր բովանդակությունը NFT հարթակին, դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ ունեք կամ ստացել եք բոլոր իրավունքները, թույլտվությունները, համաձայնությունները, թույլտվությունները, լիազորությունները և/կամ լիազորությունները, որոնք անհրաժեշտ են Ձեր Բովանդակության համար սույնով տրված իրավունքները տրամադրելու համար: Դուք համաձայնում եք, որ Ձեր Բովանդակությունը չի պարունակի նյութ, որը պարունակում է հեղինակային կամ այլ սեփականության իրավուն, եթե չունեք անհրաժեշտ թույլտվություն կամ այլ կերպ իրավունք չունեք հրապարակելու նյութը և մեզ տրամադրելու վերը նկարագրված թույլտվությունը: Եթե NFT-ն վաճառում եք NFT հարթակի միջոցով, դուք NFT-ի գնորդին տրամադրում եք համաշխարհային, ոչ բացառիկ, չփոխանցվող, առանց հոնորարների արտոնագիր՝ օգտագործելու, պատճենելու և ցուցադրելու NFT Media-ն այդպիսի գնված NFT-ի համար, բացառապես հետևյալ նպատակների. ա) գնորդի անձնական օգտագործման համար. (բ) որպես շուկայի մաս, որը թույլ է տալիս գնել և վաճառել այդպիսի NFT-ներ, պայմանով, որ հարթակը գաղտնագրորեն ստուգում է NFT-ի յուրաքանչյուր սեփականատիրոջ իրավունքները՝ ցուցադրելու NFT Media-ն իրենց NFT-ների համար՝ ապահովելու, որ միայն իրական սեփականատերը կարող է ցուցադրել NFT Media-ն . կամ (գ) որպես երրորդ կողմի վեբկայքի կամ հավելվածի մաս, որը թույլ է տալիս ներառել, ներգրավել կամ մասնակցել ձեր NFT-ին, պայմանով, որ կայքը/հավելվածը գաղտնագրորեն ստուգում է NFT-ի յուրաքանչյուր սեփականատիրոջ իրավունքները՝ ցուցադրելու NFT Media-ն իրենց NFT-ների համար՝ ապահովելու համար, որ միայն փաստացի սեփականատերը կարող է ցուցադրել NFT Media, և պայմանով, որ NFT Media-ն այլևս տեսանելի չէ, երբ NFT-ների սեփականատերը լքի կայքը/հավելվածը («NFT գնման թույլտվություն»): Եթե դուք NFT-ների գնորդ եք, ապա դուք ընդունում և համաձայնում եք, որ վերը նշված NFT գնման թույլտվությունն գործում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ դուք NFT Media-ի հետ կապված NFT-ի վավեր սեփականատերն եք: Եթե դուք վաճառեք կամ փոխանցեք NFT-ն այլ անձի, գնված NFT-ի այս թույլտվությունն կփոխանցվի NFT-ի գնորդին, և դուք այլևս չեք ունենա գնված NFT-ի թույլտվության առավելությունները: Եթե այլ բան նախատեսված չէ NFT-ի վաճառողի կողմից գրավոր, ձեր կողմից NFT-ի գնումը ձեզ իրավունք չի տալիս հրապարակայնորեն ցուցադրել, կատարել, տարածել, վաճառել կամ այլ կերպ վերարտադրել NFT–ի հետ կապված NFT Media-ն որևէ առևտրային նպատակով: Եթե դուք վաճառում եք NFT-ն, դուք համաձայնվում եք, որ որևէ պահանջ չեք ունենա Ընկերության դեմ գնորդի կողմից սույն NFT Պայմանների որևէ խախտման համար, ներառյալ, եթե նա առևտրային կամ այլ նպատակով օգտագործում է համապատասխան NFT Media-ն՝ խախտելով այս Կանոնները:

4.3. Սույնով հարթակն օգտագործող յուրաքանչյուր անձ տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որ Ընկերությունը հարթակում գրանցված էլ. Փոսի հասցեներին և/կամ հեռախոսահամարներին ուղզարկի գովազդային և/կամ տեղեկատվական բնույթ կրող հաղորդագրություններ և/կամ նյութեր:

 

5. Պայմանագրերի կնքման ընդհանուր կանոններ

5.1. Հարթակի օգտագործման իրավունք ստանալու նպատակով Ձեր և Ընկերության միջև կնքվում է Հարթակի օգտագործման թույլտվության Պայմանագիր, որով Դուք Ընկերությանն եք փոխանցում հարթակի օգտագործման նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունը,

5.2. Հարթակի օգտագործման Պայմանագրի վրա տարածվում են սույն Կանոններով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

5.3. Ծանոթանալով վերը թվարկված Կանոններին Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնություն առ այն, որ Ձեր և Ընկերության, կամ Ձեր և երրորդ անձանց միջև Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում իրականացվող փաստաթղթաշրջանառությունը, պայմանագրերի և այլ փաստաթղթերի կնքումն իրականացվելու է ձեռագիր ստորագրության էլեկտրոնային փոխակերպումների կամ այլ միջոցներով, այդ թվում նաև ուղղակւի համաձայնության միջոցով:

5.4. Հարթակի միջոցով Ձեզ մատուցված ծառայությունների շրջանակներում Ձեր կողմից իրականացվող բոլոր գործողությունները, այդ թվում Ընկերության կամ երրորդ անձանց հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելը իրականացվում է Ձեր իսկ սեփական ռիսկով, ուստի Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր ռիսկով իրականացված գործարքների համար:

5.5. Հարթակի միջոցով Ձեզ պատկանող NFT-ն վաճառելիս, Ձեր և Գնորդի միջև ծագում են հասարակ առուվաճառքի պայմաններ պարունակող իրավահարաբերություններ, իսկ Ընկերությունը որևէ կերպ մասնակից չի դառնում առուվաճառքի գործարքին:

5.6. Ձեր և Ընկերության միջև մինչև NFT-ն վաճառելը կնքվում է նաև Տեխնիկական բնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի պայմանները նախատեսված են կնքվող պայմանագրում:

5.7. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահմանվում են Ընկերության իրավասու մարմնի կամ իրավասու անձի որոշմամբ և կարող են փոփոխվել ըստ անհրաժեշտության:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Սույն Կանոնների պահաջների խախտման համար պատասխանատվությունը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ներքին իրավական ակտերով նախատեսված կարգով:

6.2. Սույն Կանոնների ընդունմամբ, Պատվիրատուն պարտավորվում է խստորեն պահպանել ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոններով սահմանված պահանջները և ձեռնպահ մնալ ստորև ներկայացված ոչ իրավաչափ գործողություններից․

6.2.1. Որևէ կերպ չիրականացնել.

  • Մտավոր սեփականությունը ոտնահարող գործողություններ,
  • Երրորդ անձանց իրավունքները ոտնահարող գործողություններ,
  • Ոչ իրավաչափ կամ խտրական մոտեցումները քարոզող և (կամ)  խթանող գործողություններ։

6.2.2. Որևէ կերպ չքարոզել և չտարածել ստորև ներկայացված բովանդակությամբ տեղեկատվությունը․

  • Ապօրինի օգտագործման և (կամ) հակաօրինական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Կեղծ (սխալ կամ թերի) և (կամ)  վիրավորական բովանդակություն պարունակող տեղեկատվություն,
  • Խարդախ կամ կեղծ առևտրի վերաբերյալ տեղեկատվություն,
  • Արգելված բովանդակությամբ նյութերի տարածում (որը ներառում է բայց չի սահմանափակվում՝ մանկապղծության, պորնոգրաֆիկ նյութերի, ահաբեկչության կամ ատելության քարոզ պարունակող նյութեր պարունակող կամ առհասարակ օրենքին հակասող նյութերի տարածում)։

6.2.3.  Ապրանքային նշանի շուրջ իրավունքները խախտող գործողություններ․

  • Որևէ կերպ չօգտագործել հարթակում առկա ապրանքային նշանները առանց իրավատիրոջ գրավոր համաձայնության։ Հարթակից օգտվելու թույլտվությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես դրանում առկա նյութերի  ( այդ մտավոր սեփականության) օգտագործման իրավունքի փոխանցում, լիցենզիա, արտոնագրում կամ լիազորում: Հետևաբար, հարթակի կամ դրա բաղադրիչներից որևէ մեկի լրիվ կամ մասնակի վերարտադրումը, ներկայացումը, արտահանումը, փոփոխությունը, տարածումը կամ շահագործումը խստիվ արգելվում է, եթե նախապես չի լիազորվել Կատարողի կողմից։
  • Չօգտագործել ապրանքային նշանները և (կամ) սխալ չվերարտադրել դրանք․

6.2.4. Բովանդակության ճշգրտության պատասխանատվությունը.

  • Պատվիրատուն պատասխանատու է նույնականացման նպատակներով տրամադրված տվյալների համար:
  • Անհապաղ հաղորդել ապօրինի ձեռք բերված ակտիվների մասին:

 

7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

7.1. Սույն Կանոնները և դրա հետ կապված գործընթացից բխող անհրաժեշտ փաստաթղթերը հաստատվում են Ընկերության տնօրենի կողմից, և դրանց խմբագրումը կամ նոր փաստաթղթի ձևավորումը կարող է չհանգեցնել Կանոնների խմբագրությանը:

7.2.  Սույն Կանոններով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով և Ընկերության այլ իրավական ակտերով:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Տեխնիկական բնույթի ծառայությունների մատուցման

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ _____

 

ք. Երևան                                                                                                                                 «___» ___________ 2023թ.

 

__________________________________-ը (անձնագիր՝_________________, տրված՝______________ թ-ին, __________-ի կողմից, ՀԾՀ՝________________, հաշվառված՝_________________________________, այսուհետ` «Պատվիրատու»), մի կողմից և «_____________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Կատարող»), ի դեմս ընկերություն տնօրեն՝ _________________, ով գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, (այսուհետ միասին՝ «Կողմեր», իսկ առանձին` «Կողմ») հիմք ընդունելով փոխադարձ համաձայնությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին․

 

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն Պայմանագրով Կատարողը պարտավորվում է մատուցել թվային տեխնիկական ծառայություններ, այդ թվում բայց չսահմանափակվելով ծրագրային ապահովման ծառայություններով, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Ծառայությունները և վճարել դրանց համար սույն Պայմանագրով սահմանված կարգով, չափով և ժամկետներով։

1.2. Կողմերը երաշխավորում և հաստատում են, որ իրավասու են ստորագրելու սույն Պայմանագիրը և ունեն սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ բոլոր իրավունքները և լիազորությունները։

1.3. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունների համար վճարումները կատարվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

2.1. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.1.1. Կատարողից պահանջել սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցել ամբողջությամբ, պատշաճ որակով և սահմանված ժամկետներում,

2.1.2. Սույն Պայմանագրով իր ակնկալած արդյունքին հասնելու նպատակով Կատարողին տալ Ծառայությունների մատուցմանը վերաբերելի ողջամիտ ցուցումներ,

2.1.3. Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել սույն Պայմանագիրը դրա մասին առնվազն 3 օր առաջ գրավոր տեղեկացնելով Կատարողին:

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. Ընդունել սույն Պայմանագրին համապատասխան մատուցված ծառայությունները, իսկ թերություններ հայտնաբերելու դեպքում՝ այդ մասին սույն Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում հայտնել Կատարողին:

2.2.2. Վճարել  Կատարողին պատշաճ մատուցված Ծառայությունների համար սույն պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում։

2.2.3. Չհրապարակել Պայմանագրի կատարման ընթացքում Կատարողից իրեն հայտնի դարձած Բանկային և /կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, հակառակ դեպքում Կատարողին հատուցել դրա հետևանքով վերջինիս կրած բոլոր վնասները, ներառյալ բաց թողնված օգուտը:

2.3. Կատարողը իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում ընդունել պատշաճ մատուցված Ծառայությունները,

2.3.2. Պատվիրատուից պահանջել վճարել պատշաճ մատուցված Ծառայությունների համար սույն պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում։

2.4. Կատարողը պարտավոր է՝

2․4․1․ Ծառայությունները մատուցել անձամբ, սեփական ուժերով և միջոցներով, պայմանագրով սահմանված ժամկետում, ամբողջությամբ և պատշաճ որակով:

2.4.2. Հետևել սույն Պայմանագրի պայմանների սահմաններում Պատվիրատուի կողմից  տրված սույն պայմանագրի կատարման համար նախատեսված ողջամիտ ցուցումներին:

2.4.3. Պատվիրատուի պահանջով  սահմանված ողջամիտ ժամկետում անհապաղ անհատույց վերացնել մատուցված Ծառայությունների ընթացքում  հայտնաբերված բոլոր թերությունները:

2.4.4. Չհրապարակել Պայմանագրի կատարման ընթացքում Պատվիրատուից իրեն հայտնի դարձած Բանկային և /կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, հակառակ դեպքում Պատվիրատուին հատուցել դրա հետևանքով վերջինիս կրած բոլոր վնասները, ներառյալ բաց թողնված օգուտը:

 

3. Պայմանագրի արժեքը և վճարման կարգը

3.1.Սույն Պայմանագրով մատուցվող ծառայությունների գինը (որը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը) սահմանվում է Կատարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով: Սույն կետով սահմանված պայմանագրի գինը վճարվում է Կատարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, Պատվիրատուի կողմից հաշվարկային փաստաթղթերի հաստատման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3.2.Սույն Պայմանագրով վճարումները իրականացվում են անկանխիկ եղանակով՝ դրամական միջոցները Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

3.3.Վճարման ամսաթիվ է համարվում Պատվիրատուի բանկային հաշվից դրամական միջոցների ելքագրման ամսաթիվը: Բանկային ծախսերը Պատվիրատուի բանկում կատարում է Պատվիրատուն, իսկ Կատարողի բանկում` Կատարողը:

 

4. Հանձնում-ընդունումը

4.1. Սույն Պայմանագրի շրջանակներում մատուցված Ծառայությունները Կատարողի կողմից համարվում են պատշաճ (անթերի և անշեղում) մատուցված վերջինիս կողմից Պատվիրատուի էլեկտրոնային փոստին կամ կապի այլ միջոցներին մատուցված ծառայության վերաբերյալ հաղորդագրություն ստանալու պահից:

4.2. Ոչ պատշաճ մատուցված Ծառայությունների և/կամ Ծառայություններում տեղ գտած շեղումների ու թերությունների վերաբերյալ Պատվիրատուի կողմից ներկայացված առարկությունները ստանալուց հետո Կատարողը պարտավոր է Պատվիրատուի հետ քննարկել դրանց վերացման ուղիների մասին:

 

5. Պայմանագրի ժամկետը

5.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում երկկողմանի կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված հանձնման-ընդունման պահը:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։

6.2. Տուգանքի վճարումը չի ազատում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ։

6.3. Սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։

 

7. Ֆորս-Մաժոր

7.1. Սույն Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե այն եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագրի ստորագրելուց հետո, որը Կողմերը չէին կարող նախատեսել կամ կանխարգելել։Այսպիսի իրավիճակներն են ջրհեղեղը, հրդեհը, երկրաշարժը, փոթորիկը, սողանքը և բնական այլ աղետները, պայթյունը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքացիական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների դադարեցումը, համաճարակները, էմբարգոն, սույն պայմանագրի պայմանները կարգավորող օրենսդրական ակտերի էական փոփոխությունները, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով սահմանված պայմաններով Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։

7.2. Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի միակողմանիորեն լուծելու սույն Պայմանագիրը՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահելով Կողմին։

 

8․ Եզրափակիչ դրույթներ

8.1. Սույն Պայմանագիրը ստորագրող Կողմերի ներկայացուցիչները սույնով հաստատում են, որ ունեն բոլոր անհրաժեշտ լիազորությունները ստորագրելու սույն Պայմանագիրը և ներկայացնելու Կողմերին Պայմանագրով նախատեսված հարաբերություններում։

8.2. Սույն պայմանագրով Կողմերը իրավունք չունեն սույն Պայմանագրով իրենց պայմանագրային իրավունքները և պարտականությունները երրորդ անձի փոխանցելու՝ առանց մյուս Կողմի նախօրոք գրավոր համաձայնության։

8.3. Սույն Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են հրապարակային կանոններով և պայմաններով:

8.4. Սույն Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է, եթե այն կատարված է գրավոր և ստորագրված է Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից, կնիքի առկայության դեպքում նաև կնքված է։

8․5․  Սույն Պայմանագրով ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

8․6․  Սույն Պայմանագիրը կազմված է հայերենով, երկու հավասարազոր օրինակներից։ Յուրաքանչյուր Կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ։

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

ԿԱՏԱՐՈՂ

_________________________________-ը

 

Անձնագիր՝

Տրված՝

ՀԾՀ՝

Հաշվառված՝

 

 

 

 

        _________________________

 

 

«________________» ՍՊԸ

 

Հասցե՝ _____________________________

Բանկային հաշիվը` ______________

«________________» ______

ՀՎՀՀ՝ ___________

 

 

 

Տնօրեն _________________________

              _________________________

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Տվյալների մշակման և հրապարակման ծառայությունների մատուցման

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ _____

 

ք. Երևան                                                                                                                                 «___» ___________ 2023թ.

 

__________________________________-ը (անձնագիր՝_________________, տրված՝______________ թ-ին, __________-ի կողմից, ՀԾՀ՝________________, հաշվառված՝_________________________________, այսուհետ` «Պատվիրատու»), մի կողմից և «_____________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Կատարող»), ի դեմս ընկերություն տնօրեն՝ _________________, ով գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, (այսուհետ միասին՝ «Կողմեր», իսկ առանձին` «Կողմ») հիմք ընդունելով փոխադարձ համաձայնությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին․

 

8. Պայմանագրի առարկան

8.1. Սույն Պայմանագրով Կատարողը պարտավորվում է մատուցել տվյալների մշակման և հրապարակման ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Ծառայությունները և վճարել դրանց համար սույն Պայմանագրով սահմանված կարգով, չափով և ժամկետներով։

8.2. Կողմերը երաշխավորում և հաստատում են, որ իրավասու են ստորագրելու սույն Պայմանագիրը և ունեն սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ բոլոր իրավունքները և լիազորությունները։

8.3. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունների համար վճարումները կատարվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա:

 

9. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

9.1. Պատվիրատուն իրավունք ունի՝

9.1.1. Կատարողից պահանջել սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցել ամբողջությամբ, պատշաճ որակով և սահմանված ժամկետներում,

9.1.2. Սույն Պայմանագրով իր ակնկալած արդյունքին հասնելու նպատակով Կատարողին տալ Ծառայությունների մատուցմանը վերաբերելի ողջամիտ ցուցումներ,

9.1.3. Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել սույն Պայմանագիրը դրա մասին առնվազն 3 օր առաջ գրավոր տեղեկացնելով Կատարողին:

9.2. Պատվիրատուն պարտավոր է`

9.2.1.  Ընդունել սույն Պայմանագրին համապատասխան մատուցված ծառայությունները, իսկ թերություններ հայտնաբերելու դեպքում՝ այդ մասին սույն Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում հայտնել Կատարողին:

9.2.2. Վճարել  Կատարողին պատշաճ մատուցված Ծառայությունների համար սույն պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում։

9.2.3. Չհրապարակել Պայմանագրի կատարման ընթացքում Կատարողից իրեն հայտնի դարձած Բանկային և /կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, հակառակ դեպքում Կատարողին հատուցել դրա հետևանքով վերջինիս կրած բոլոր վնասները, ներառյալ բաց թողնված օգուտը:

9.3. Կատարողը իրավունք ունի`

9.3.1. Պատվիրատուից պահանջել սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում ընդունել պատշաճ մատուցված Ծառայությունները,

9.3.2. Պատվիրատուից պահանջել վճարել պատշաճ մատուցված Ծառայությունների համար սույն պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում։

9.4. Կատարողը պարտավոր է՝

2․4․1․ Ծառայությունները մատուցել անձամբ, սեփական ուժերով և միջոցներով, պայմանագրով սահմանված ժամկետում, ամբողջությամբ և պատշաճ որակով:

2.4.2. Հետևել սույն Պայմանագրի պայմանների սահմաններում Պատվիրատուի կողմից  տրված սույն պայմանագրի կատարման համար նախատեսված ողջամիտ ցուցումներին:

2.4.3. Պատվիրատուի պահանջով  սահմանված ողջամիտ ժամկետում անհապաղ անհատույց վերացնել մատուցված Ծառայությունների ընթացքում  հայտնաբերված բոլոր թերությունները:

2.4.4. Չհրապարակել Պայմանագրի կատարման ընթացքում Պատվիրատուից իրեն հայտնի դարձած Բանկային և /կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, հակառակ դեպքում Պատվիրատուին հատուցել դրա հետևանքով վերջինիս կրած բոլոր վնասները, ներառյալ բաց թողնված օգուտը:

 

10. Պայմանագրի արժեքը և վճարման կարգը

3.1. Սույն Պայմանագրով մատուցվող ծառայությունների գինը (որը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը) սահմանվում է Կատարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով: Սույն կետով սահմանված պայմանագրի գինը վճարվում է Կատարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, Պատվիրատուի կողմից հաշվարկային փաստաթղթերի հաստատման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3.2. Սույն Պայմանագրով վճարումները իրականացվում են անկանխիկ եղանակով՝ դրամական միջոցները Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

3.3. Վճարման ամսաթիվ է համարվում Պատվիրատուի բանկային հաշվից դրամական միջոցների ելքագրման ամսաթիվը: Բանկային ծախսերը Պատվիրատուի բանկում կատարում է Պատվիրատուն, իսկ Կատարողի բանկում` Կատարողը:

 

11. Հանձնում-ընդունումը

11.1. Սույն Պայմանագրի շրջանակներում մատուցված Ծառայությունները Կատարողի կողմից համարվում են պատշաճ (անթերի և անշեղում) մատուցված վերջինիս կողմից Պատվիրատուի էլեկտրոնային փոստին կամ կապի այլ միջոցներին մատուցված ծառայության վերաբերյալ հաղորդագրություն ստանալու պահից:

11.2. Ոչ պատշաճ մատուցված Ծառայությունների և/կամ Ծառայություններում տեղ գտած շեղումների ու թերությունների վերաբերյալ Պատվիրատուի կողմից ներկայացված առարկությունները ստանալուց հետո Կատարողը պարտավոր է Պատվիրատուի հետ քննարկել դրանց վերացման ուղիների մասին:

 

12. Պայմանագրի ժամկետը

12.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում երկկողմանի կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված հանձնման-ընդունման պահը:

 

13. Կողմերի պատասխանատվությունը

13.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։

13.2. Տուգանքի վճարումը չի ազատում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ։

13.3. Սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։

 

14. Ֆորս-Մաժոր

14.1. Սույն Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե այն եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագրի ստորագրելուց հետո, որը Կողմերը չէին կարող նախատեսել կամ կանխարգելել։Այսպիսի իրավիճակներն են ջրհեղեղը, հրդեհը, երկրաշարժը, փոթորիկը, սողանքը և բնական այլ աղետները, պայթյունը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքացիական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների դադարեցումը, համաճարակները, էմբարգոն, սույն պայմանագրի պայմանները կարգավորող օրենսդրական ակտերի էական փոփոխությունները, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով սահմանված պայմաններով Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։

7.2. Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի միակողմանիորեն լուծելու սույն Պայմանագիրը՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահելով Կողմին։

 

8․ Եզրափակիչ դրույթներ

8.1. Սույն Պայմանագիրը ստորագրող Կողմերի ներկայացուցիչները սույնով հաստատում են, որ ունեն բոլոր անհրաժեշտ լիազորությունները ստորագրելու սույն Պայմանագիրը և ներկայացնելու Կողմերին Պայմանագրով նախատեսված հարաբերություններում։

8.2. Սույն պայմանագրով Կողմերը իրավունք չունեն սույն Պայմանագրով իրենց պայմանագրային իրավունքները և պարտականությունները երրորդ անձի փոխանցելու՝ առանց մյուս Կողմի նախօրոք գրավոր համաձայնության։

8.3. Սույն Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են հրապարակային կանոններով և պայմաններով:

8.4. Սույն Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է, եթե այն կատարված է գրավոր և ստորագրված է Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից, կնիքի առկայության դեպքում նաև կնքված է։

8․5․  Սույն Պայմանագրով ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

8․6․  Սույն Պայմանագիրը կազմված է հայերենով, երկու հավասարազոր օրինակներից։ Յուրաքանչյուր Կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ։

 

10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

ԿԱՏԱՐՈՂ

_________________________________-ը

«________________» ՍՊԸ

Անձնագիր՝

Տրված՝

ՀԾՀ՝

Հաշվառված՝

 

___________________________

Հասցե՝ _____________________________

Բանկային հաշիվը` ______________

«________________» ______

ՀՎՀՀ՝ ___________

 

Տնօրեն _________________________

              _________________________